free, loose, untied;
open, unsealed;
vast, spacious;
ample;
licentious, rash, dissolute, debauched, unbridled;
prosaic;
— բան, prose;
— համարձակ, boldly, frankly;
— —, freely.
ἁνείμενος, ἁνεώγμενος, ἅφετως , ἁπόλυτος, μαλακός եւ այլն. solutus, dimissus, absolutus, liber, mollis եւ այլն. (ի Առ Ձիգ. առձգեալ) Լոյծ, եւ լուծեալ. որպէս Անկապ թողեալ, ազատ. թոյլ. կակուղ. չէօզիւք, մահլուլ.
Տեսանեմ արս չորս արձակս. (Դան. ՟Գ 92։)
Արձակ ոտիւք եւ ձեռօք. (Եղիշ. ՟Է։)
Զոմանս արձակս ի մեքենաւոր կապոցն. (Պիտ.։)
Արձակք ի լծոյ. (Նար. ՟Լ՟Գ։)
Արձակ հարիւրապետն աղաչէր զկապանաւորն պօղոս. (Ոսկ. գծ.)
Պահէին զնոսա արձակ ի մէջ աղատագունդ փուշտիպան զօրացն. (Բուզ. ՟Դ 53։)
Բերս, եւ անբերութիւնս պտղոց. արձակ, եւ բոցակիզագոյն օդ. ամառն, ձմեռն. (Փիլ. քհ. ՟Ե։)
Լեզու արձակ (յն. կակուղ, մեղմ) փշրէ զոսկերս. (Առակ. ՟Ի՟Ե 15։)
Թէպէտ ախտիւն կապեալ էր (աեռատեսն), այլ հաւատովն արձա՛կ էր, եւ համարձակ (յն. թեւացեալ). (Ոսկ. մ. ՟Բ 6։)
Գինքն՝ ազատ ինչ, որի մեզ է, եւ արձակ՝ ոչ թողու։ Ազատականօք եւ արձակ յարձակ յարձակմամբք արագ արագ յարուցեալ փոխէր զբնակութիւն. (Փիլ. քհ. ՟Զ. եւ Փիլ. իմաստն.։)
Արձակ բերանով (իբր անդուռն) հայհոյես. (Եղիշ. ՟Բ։)
Զամբաստանօղ լեզուն կարի շատ անսանձելի արձակ թողին։ Գնացիւք արձակօք վարիլ եւ ազատիւք. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. լին. ՟Դ 93։)
Արձակ կամս ունիցին՝ լինել չարիք (կամ չարք)։ Մեք ոչ եմք այնչափ արձակ կամօք։ Լինել բարեբարք մերով արձակ կամօք. (Վեցօր. ՟Զ. ՟Է։) եւ (Շիր.։)
Որք ոչ են յինն զինուորութեանցն, այլ արձակք են. (Մխ. դտ.։)
Ճանապարհ արձակ. (Եփր. թագ. (անարգել. անխափան)։)
Մին արձակ իշխանութիւն, միւսն հնազանդ. (Սեբեր. ՟Դ։)
Ոմանք յարձակ աւուրս (տօնից) եւ զանապաճոյճ թանիկն յաւելուն. (Եփր. պհ.։)
Արձակ հաց ոչ ասացին, այլ պիղծ. (Կիւրղ. թագ.։)
Անփակ. անկնիք. բա՛ց. բացեալ.
Ունէր ի ձեռին իւրում թուղթ արձակ։ Մուրհակ արձակ. (Նեեմ. ՟Զ 5։ Երեմ. ՟Լ՟Բ 11. 14։)
Ընդարձակ.
Առեալ տախտակ մի մեծ եւ արձակ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Քաջաց արանց է յազատ եւ յարձակ դաշտի կռուել. (Պտմ. աղեքս.։ յորմէ եւ Խոր ՟Գ 28։)
Ի դաշտս արձակս (կամ ընդարձակս). (Խոր. աշխարհ.։)
որպէս եւ արձակ բանիւք ասէ երանելի վարդապետն յոհան. (Նար. երգ.։)
Յակովբ յաղագս արձակ սրտին բազում որդւոց հայր եղեւ. (Ճ. ՟Բ.։)
Հասարակ. իբրու ռամկական կամ ոչ ոտանաւոր (բան). եւ Արգոյ (օր).
Արարի զստ գեղջուկ եւ արձակ բարբառով, զի դիւրահաս լիցի ամենայն ընթերցողաց. (Մխ. բժիշկ.։)
Ընդէ՞ր յարձակ աւուրսն յիշատակի բարեխօսութիւն մարիամայ աստուածածնին եւ ի խորհրդականս ոչ։ Յարձակ աւուրսն Քրիստոսեանն ոչ մատչի պատարագ. (Յհ. իմ. եկեղ.։)
Ազատ ի պահոց. ուտիք.
Նաեւ յարձակ իսկ աւուրսն ոչ յամենայնէ ճաշակել համարձակ. (Սարկ. հանգ.։)
Հեռի. մեկուսի.
Արձակ ի անկէն թիզ մի. (Վստկ. ՟Ձ՟Է։)
ԱՐՁԱԿ. ՅԱՐՁԱԿԻ. ՅԱՐՁԱԿՍ. Առանց կապանաց. յազատութան. յընդարաձակի. թուլակի. անարգել. անփակ. պնրզապէս.
Լուծեալ պահեցաւ արձակ. (Խոր. ՟Գ 55։)
Ղակի՞չ գործիցեն արդեօք, թէ արձակ բանակիցեն. (Եղիշ. ՟Դ։)
Հայր լոյս միայն արձակ կոչի։ Յաղագս արձակն եւ համարձակն գնալոյ՝ քաղցրանայ քեզ. (Սեբեր. ՟Ժ։)
Յարձակի եւ ի դիւրոջ էր։ Յարձակի էր պօղոս, մինչ զթուղթս զայս գրեաց. (Ոսկ. տիմ. եւ Ոսկ. տիտ.։)
Եգիտ զդուռն ի բաց, եւ լոյս ի բանտին եւ տեսաինէ զնա յարձակի. (Ճ. ՟Ա.։)
Զոր երբեմն թոյլ տուեալ, եւ յարձակս կախեալ, եւ երբեմն անդրէն կորզելով, եւ յինքն ձգելով. (Փիլ. իմաստն.։)
ԱՐՁԱԿ ԱՐՁԱԿ. Նոյն ընդ վ. Համարձակ. աղատաբար.
Այր ամենայն զօրացն հայոց ինքնակամք իւրաքանչիւր արձակ արձակ խաղային. (Բուզ. ՟Դ 20։)
ԱՐՁԱԿ ԼԻՆԵԼ. իբր Արձակիլ. ընձիւղիլ.
Եթէ կտրես մի ոստ ի նոցանէ, ի նոյն՝ ա՛յլ ոստ արձակ լինի. (Նեղոս. արծաթսիր։ (տպ. արագ ելանէ)։)
իբր Անպարիսպ կամ բացօթեայ.
զորս գտին յարձակ տեղիս, առին եւ գնացին. (Պտմ. վր.։)
• , ի-ա հլ. «ազատ. 2. ազատ, հա-մարձակ. 3. չկնքուած, չփակուած (թուղթ, նամակ)» ՍԳր. Վեցօր. Բուզ. Սեբեր. յետին են «4. ընդարձակ. 5. հասարակ, պառո (ւե-զու). 6. լուր, ոչ-տօնական (օր). 7. ուտեաց (օր). 8. հեռու, անդին» Խոր. Վրք. հց. Մխ. բժշ. Յհ. իմ. եկ. Վստկ։ Այս արմատից են արձակել «քանդել, քակել, ազատել, թողնել, ուղարկել, գցել, նետել, դուրս տալ ևն» ՍԳր. Բուզ. Սեբեր. Ագաթ. որ և արձակուլ Եւս. եկ պտմ. Գ. իգ. 192, Ոսկ. եբր. ժա և համբ. Վրք. հց. Ա. 600. Կիւրղ. ծն. Զքր. կթ. Գիրք թղ. էջ 168, 170 (ըստ Նորայր ՀԱ 1909, 219բ-220ա). արձակահեր Ոսկ. մտթ. հերարձակ Գ. մկ. դ. 6. Ոսկ. մ. և ա. տիմ. Ես. արձա-կավայրք «բաց տեղ, ազատ դաշտ» Եզեկ. խը. 15. արձակաքաղաք «անպարիսպ քա-ղաք» Օր. գ. 5. արձակերասանակ Ոսկ. եփես. և մ. գ. 6. Վեցօր. էջ 17. արձակմանն «ապա-հարզանի թուղթ» Մտթ. ե. 31. արձակուրգ Երեմ. լդ. 17. Եւս. պտմ. Ոսկ. ես. ընդարձակ ՍԳր. ընդարձակել ՍԳր. Եւս. ընդարձակա-գնաց Սեբեր. համարձակ ՍԳր. Ոսկ. Եւս. քր. համարձակելի (նորագիւտ բառ) Լմբ. մատ էջ 53. համարձակագոյն Կորիւն. լարձաև ար-ձակ «շատ ազատ» Ա. մկ. թ. 9. յարձակիլ ՍԳր. բացարձակ «հեռու» Ա. մակ. ը. 3. Ոսկ. մտթ. Սեբեր. (նոր իմաստով յետին է). ա-չարձակութիւն Եզեկ. իգ. 11. ձիարձակ լինել Ագաթ. ձիարձակարան Խոր. Պտմ. աղէքս. բազկարձակ Ագաթ. բուսարձակ Վեցօր. սան-ձարձակ ԱԲ. նախայարձակ Արծր. նոր կամ նոր իմաստով բառեր են՝ լայնարձակ, լու-սարձակ, ընդարձակածաւալ ևն։
• ՆՀԲ առ ձիգ, առձգեալ։ Wuller, A. Kuhns u. Schleichers Btrg. 5, 109 և SWAW 84, 227 արձակ և արձան բա-ռերը դնում է սանս. rǰu, զնդ. ərəzu «ու-ղիղ» բառերի հետ։ Տէրվ. Altarm. 55-56 առաջեն անգամ համեմատում է սանս. §r) և զնդ. harəz ձևերի հետ. մանրա-մասնօրէն մէջ է բերում այս բառերի նաև երկրորդական նշանակութիւնները՝ որոնք լիովին համաձայն են մեր ար-ձակել բառի երկրորդական նշանակու-թեանց հետ. բայց՝ ըստ իր սովորու-թեան, չի որոշում հայերէնի աղերսը. կերևի որ իրա համար հայ բառը բնիկ է, որի պարզագոյն ձևը պահուած է հա-մարում (անդ, էջ 55 և Մասիս 1882 մարտ 10, N 3133) արձ-ա-գանգ բառի մէջ։ Պատկ. Maтepiалы I. 7, պհլ. a- • = Հիւս. պհլ. *harzak հոմանիշ ձևից, ո-րի մէջ h ընկել է (հմմտ. համբառնալ-ամ-բառնալ) և z դարձել է ըստ սովորականին ձ (հմմտ. անդարձ, դերձակ, հանդերձ, բարձ, մարձել). կան սակայն մի քանի գաւառա-կաններ՝ որոնց մէջ թէ՛ հ և թէ զ անաղարտ • անկանել=գոթ. sigqan։-Հիւբշ. Arm Gram. 104, ընդունելով Meillet-ի մեկ-նութիւնը, արձակել համարում է սանս. srǰ, զնդ. harəz արմատի բնիկ հայ ձևը. բայց էջ 425 համարում է անստոյգ, որովհետև ո՛չ իբր բնիկ և ո՛չ էլ իբր փո-խառեալ կարող է, ասում է, կապուիլ վերի բառերի հետ։ Ուղիղ մեկնութիւնը վերջին անգամ տուաւ Meillet MSL17 244։-Հիւնք. արծաթ բառից։ Schef-telowitz BН 28, 298 սանս. rahz «բա-ժանել», rahita «ազատ», պրս. raz։ • ԳՒՌ.-Ջղ. գարձ'ակել «քանդել, քակել». Ախց. Տփ. արցակ «լայն», Սչ. արցագել, Երև. առզա՛գէլ, Պլ. Ռ. Սեբ. արցըգէլ, Կր. արցը-կէլ, Ակն. Խրբ. արզրգիլ, արցգիլ, Մշ. հարօգել, Ալշ. հարծկել, Մրղ. առծակել, Տիգ. mրցըգիլ, Սլմ. Վն. առցկել, Մկ. mռցկիլ. Ոզմ. ըրցկիլ, Շմ. արծագ, Ագլ. ըռզm՛կիլ, m'ռզmկ, Յղ. m՛րզmկ', Ղրբ. հmրզmկ, Հմշ. ացքրուշ, Ննխ. արցըգէլ, աձ'գ'րէլ, Զթ. աձգիլ։ • ՓՈԽ.-Սրմագաշեան (Արմէնիա) ռում, hartag «յանկարծ յարձակում» և härtágos (հըրցըգօս) «յանկարծ յարձակող, կռուա-րար» բառերը կցում է հյ. յարձակ ձևին. իբր փոխառեա՞լ։